Արցախի ՄԻՊ-ը դիմում է աշխարհի հայությանը (տեսանյութ)
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն Ազգային ժողովին է ներկայացրել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2022թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
Իր ելույթում Պաշտպանն առանձին նշել է ՄԻՊ աշխատակազմի կողմից միջազգային հանրության շրջանում շարունակ իրականացվող իրազեկման աշխատանքների մասին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների և դրան զուգահեռ իրականացվող ռազմական հանցագործությունների վերաբերյալ:
Գ. Ստեփանյանն ընդգծել է, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակելու է հետևողական լինել Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտման հանցավոր քաղաքականության մասին միջազգային հարթակներում բարձրաձայնելուն ուղղված աշխատանքներին՝ չնայած համապատասխան միջազգային կառույցների անհամարժեք արձագանքին: