Առաջին ալիքի նկարահանման ժամանակ աղջիկը, քրոջ մեջքի հետևից, օգնության ազդանշան է ցույց տվել (տեսանյութ)
Առաջին ալիքի ռեպորտաժի նկարահանումների ժամանակ աղջիկը օգնության ազդանշան է ցույց տվել։
Սյուժեն թողարկվել է «Տղամարդ և կին» հաղորդաշարի շրջանակներում։ Ռեպորտաժի հերոսները Մոսկվայից ամուսնալուծված զույգ էին. նախկին ամուսինն ու կինը կռվում են իրենց չորս տարեկան երեխայի համար։ Նկարահանումների ժամանակ կնոջ ավագ դուստրը բարձրացրել է ձեռքը, բութ մատը սեղմել ափին, ապա մի քանի անգամ ծալել։ Այս ժեստը համարվում է օգնության միջազգային ազդանշան, այն տարածված է ամբողջ աշխարհում։
Թե դա ինչ էր, դեռ պարզ չէ։
Հարցազրույցի ժամանակ աղջիկը խոսել է մոր հանդեպ իր սիրո մասին ու ժպտացել.