Արաղչին և Ֆիդանը քննարկել են ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցըԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Մարկո Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համարԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում․ նիստ է եղելԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը. Գերմանիայում հայտնել են, թե որքանով է տուժել գազամատակարարումըԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՌուսաստանն ու Ուկրաինան համագործակցել են մարդասիրական օգնության մատակարարման հարցում․ Մելանյա ԹրամփՓաշինյանը ընտրել է Հայաստանի ոչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․ ԱշոտյանՊուտինը կառավարության նիստում քննարկել է կրթության, տնտեսության և առողջապահության ոլորտների հարցերՌԴ ԱԳՆ․ Հայաստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանըԶախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջԱնչափահաս երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվելՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներԵՏՀ-ն առաջարկում է անցկացնել «ԵԱՏՄ օրեր»Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազՀութիները Սաուդյան Արաբիայից պահանջել են 51 միլիարդ դոլար՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմացՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԿառավարության դիմաց բնապահպանները պահանջում են դադարեցնել Ամուլսարի շահագործումը (տեսանյութ)Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոնԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Կասեցվել է Քաջազնունի փողոցի «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրական գործունեությունըՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըՊեսկովը նշել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման պայմանըՎաղը հոսանքազրկումներ կլինենԿառավարությունը հաստատել է Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրըՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՊարսից ծոցում պայթեցվել է հերթական խոշոր լցանավը
Ուզում են գլխատել խմբակցություններն ու անցկացնել սահմանադրական բարեփոխումները. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Կառավարությունը հաստատեց 6 և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը լրացուցիչ 1,1 մլն դոլար է հատկացվել12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն ՔոչարյանՈւզում են այնպես անել, որ Հայաստանը չունենա կյանքի ճանապարհ. Պապոյանը՝ ադրբեջանական «այլընտրանքի» մասինԵվրոպական ավելի քան տասը չվերթի անվտանգությանը սպառնացող հաղորդումներ են ստացվելԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ին տալիս է շատ ավելի շատ, քան ստանում է. Գևորգ ՊապոյանԵկեղեցու դեմ հալածանքը Փաշազադեի թելադրանքով է. Հուսիկ Արա (տեսանյութ)Էրդողանը նոյեմբերի 8-ին մեկնում է Բաքու
Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը. «Միասնության թևեր»
Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը
Չեմ ուզում Ձեզ բժժացնել, հարցիս պատասխան եմ ուզում... Մի տվայտվեք. Վարդանյան- Միրզոյան «դեբատը» (տեսանյութ)
Հասարակություն

Կա՛մ Ավինյանին են հիմարացնում, կա՛մ նա է հիմարի տեղ դնում. Տիգրան Ավինյանը բռնել է Մարությանի և Սարգսյանի վատահամբավ ուղին. Հյուսիս-հարավի հետքերով (տեսանյութ)

Երևանը մի քաղաք է, որի փաստացի քաղաքապետը խոսում է ասֆալտի փոքրիկ փոսերից՝ միաժամանակ անտեսելով շատ ավելի մեծ մասշտաբի, տարիներ շարունակ ձգձգվող ճանապարհաշինարարությունը, որը մինչև իսկ մարմնական վնասվածքներ է հասցնում քաղաքացիներին: 

Երևանը քաղաք է, որը 3 քաղաքապետ է փոխում, բայց մեկ խնդիրը չեն կարողանում լուծել: 

Ի մասնավորի. Հյուսիս-հարավ ավտոճանապարհին Բաբաջանյան փողոցի Բ4 թաղամասի ավտոտնակներն սկսեցին քանդել 2020-ի փետրվարի 10-ին, այլ՝ փորման աշխատանքները շատ ավելի վաղ էին մեկնարկել: 

Թաղամասի բնակիչներն այդ օրը հենց բողոքի ակցիա էին կազմակերպել՝ արդարացիորեն դժգոհելով, թե մայրուղին շենքերին շատ մոտ է անցնում, ինչ է լինելու սեյսմանվտանգության հարցը, թաղամասից դուրս եկող ճանապարհը որտեղով է անցնելու, հետիոտնն ինչպես է փողոցը հատելու և այլն: 

Ոստիկանական ուժերով միայն հաջողվեց ցրել ցուցարարներին ու, ի հեճուկս բնակիչների բողոքների, քանդման աշխատանքներն սկսվեցին: Քաղաքապետն այդ ժամանակ թեև Հայկ Մարությանն էր, բայց աշխատանքներով զբաղվում էր այնժամանակվա փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Որոշ բնակիչների հետ բազում-բազմաթիվ խնդիրները չհաղթահարած, բայց զոռին տալով, շինաշխատանքները մեկնարկած քաղաքապետարանն ինքը կանգնեց խնդրի առաջ՝ միաժամանակ անհարմարություն պատճառով արդեն ամբողջ թաղամասի բնակչությանը: 

Պանդեմիան էր, հետո պատերազմը, բայց դրանք իբրև ժամանակային կորստի «մահանա» քաղաքապետարանը բերել չի կարող, որովհետև աշխատանքները քչից-շատից շարունակվում էին: Ինչևէ, Հայկ Մարությանը հեռացավ անժամանակ ու նրան չհաջողվեց կտրել կարմիր ժապավենը:

2022-ի ամռանը, երբ շինարարությունը շարունակվում, անհաշվելի անհարմարություններ էր պատճառում, փոշի ու կեղտ լցնում բնակիչների տներ արդեն 2.5 տարի, այնժամանակվա փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը խորհրդակցություն էր անցկացվում: Արդյունքներով նշվում էր, որ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի 2022-ի տարեվերջին:

Իսկ 2022-ի տարեվերջին, այդ ճանապարհի հետ կապված միակ բանը, որ տեղի ունեցավ, այն էր, որ Հրաչյա Սարգսյանն արդեն իբրև քաղաքապետ էր գնալու ճանապարհի այդ հատված, լուսանկարվելու-տեսանկարահանվելու, ու ոչ միայն նա: Տեսարանն ապահովելու համար ներգրավվելու էին բազում-բազմաթիվ շինարարներ, ովքեր իբրև թե օրուգիշեր աշխատում ու ջանք չեն խնայում, ինչպես նաև բազմաքանակ աշխատող տեխնիկա:

 

 

 

Լուսանկարում Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանն է, ով եկել էր աչքալուսանք տալու՝ աշխատանքների ավարտի 2022-ի տարեվերջը տեղափոխվել է 2023-ի հունիս:

2023-ի հունիսը եկել ու նույնիսկ գնում է, իսկ տիկնոջ խոստացած ավարտը նորից չկա: 

Հիմա արդեն Երևանը փաստացի ղեկավարում է մեկը, որին ոչ մի երևանցի քվե չի տվել՝ նույնիսկ որպես ավագանու անդամ: Այս՝ չընտրված քաղաքապետ աշխատող փոխքաղաքապետը,  շարունակում է Հայկ Մարությանի ու Հրաչյա Սարգսյանի մուննաթ գործելաոճը: Ամենահայտնին, թերևս, փոսերի հետ կապված մուննաթի պատմությունն է: 

Հիմա Բաբաջանյան փողոցի այդ հատվածի շինարարությունն իսկական քննություն է Ավինյան Տիգրան համար՝ ապացուցելու այդ թաղամասի շուրջ 1500 ընտրողին, որ ինքն ուղղակի նախընտրական քարոզարշավ չի անում, այլ իրապես աշխատում է: Բայց քանի դեռ այդ հատվածով տարբեր օրերի անցնելիս 3-4 շինարար էլ չի լինում, նշանակում է, որ կա՛մ նրան են հիմարացնում, կա՛մ նա է քաղաքացիներին հիմարի տեղ դրել:

Ամենայն հավանականությամբ, հենց երկրորդը, քանի որ եթե Ավինյանն իսկապես սրտացավ լիներ, գոնե մեկ անգամ կլիներ այդ հատվածում, կզրուցեր բնակիչների հետ կլսեր նրանց խնդիրները ու մի բան էլ ներողություն կխնդրեր: Իսկ այժմ հետիոտնների համար հատվածում մարդիկ սահում ու ընկնում են այնպես, ինչպես, ասենք, սառույցին սահելիս կընկնեին: 

Ստորև ներկայացված տեսանյութը նկարահանված է այսօր՝ հունիսի վերջին օրը՝ 30-ին: Առանց խոսքերի էլ, տեսանելի է, որ շինարարները 2-3 հոգի էին, ովքեր դժվար թե այս տեմպերով մինչև արդեն 2023-ի տարեվերջ ավարտին հասցնեն այս չարաբաստիկ ճանապարհը: Բնակիչների համար 3,5 տարի ձգձգվող այս մղձավանջին NEWSPRESS.am-ը շարունակելու է ուշադրությամբ հետևել: Հետևել նաև, թե երբ է Տիգրան Ավինյանը հաճելու ժամանել այնտեղ:

Միգուցե սեպտեմբերի 17-ին՝ ընտրություններին ընդառա՞ջ...

 

NEWSPRESS.am