Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն առաջադրանք է ստացել վերացնել Պրիգոժինին. Բուդանով
Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն առաջադրանք է ստացել վերացնել Պրիգոժինին:
Այս մասին նշել է Ուկրաինայի հետախուզության պետ Կիրիլ Բուդանովը:
«Արդյո՞ք նրանք հաջողակ կլինեն այս հարցում: Ժամանակը ցույց կտա։ Այսպես թե այնպես, բոլոր հնարավոր մահափորձերը արագ չեն լինի։ Կատարողներից որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի մշակեն մոտեցումներ և հասնեն այն փուլին, երբ պատրաստ լինեն իրագործել սպանությունը»,- ասել է նա: