ՀՅԴ-ն Արփինե Հովհաննիսյանին խաղից դուրս է հանում առանց ծաղկեփնջի
Դաշնակցության կոալիցիա կազմելու հարցը խորքային հարաբերություններ է ստեղծել իշխանության ներսում:
Newspress.am-ի տեղեկություններով` ՀՅԴ-ն ամեն կերպ փորձում է ձեռք բերել արդարադատության նախարարի պորտֆելը, մինչ դեռ արդարադատության նախարարը վայելում է Հովիկ Աբրահամյանի հովանավորությունը: Ու եթե ՀՅԴ-ն կարողանա կորզել այդ պաշտոնը, ստացվում է, որ Արփինե Հովհաննիսյանը գոնե այս պահին խաղից դուրս կմնա: Այս համատեքստում լարվել են նաև Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները իշխանության ու Դաշնակցության վերնախավի հետ: