ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան32 ժամ գազ չի լինի Էրեբունու բազմաթիվ հասցեներում
Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»
Վազող տողեր

ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեում հայկական կողմը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ վերջին տեղեկությունները

Բրյուսելում հունիսի 27-ից 28-ը տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից։

Նշվում է, որ նիստին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Քննարկումների արդյունքում ընդունվել է հետևյալ համատեղ մամուլի հաղորդագրությունը.

«2023թ. հունիսի 27-ից 28-ը Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը։ Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքը և անդրադարձ կատարել երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք այլ հարցերի։

Հայաստանը և ԵՄ պայմանավորվել են ամրապնդել իրենց համագործակցությունը՝ ընդգծելով Հարավային Կովկասում ԵՄ ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաև շարունակել համատեղ ջանքեր ներդնել ՀԸԳՀ կիրարկման ուղղությամբ՝ արձանագրելով մինչ այժմ գրանցված առաջընթացը։ ԵՄ ողջունել է Հայաստանի ընդհանուր արժեքներին համապատասխան բարեփոխումներն իրականացնելու շարունակական հանձնառությունը՝ չնայած տարածաշրջանում առկա անվտանգային բարդ համատեքստի:

ԵՄ պատրաստ է աջակցել Հայաստանին ՀԸԳՀ իրականացման ճանապարհին և սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու հարցում, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային ծրագրի (EIP) էական ֆինանսավորման և դրանից բխող ուղենշային նախաձեռնությունների միջոցով:

Գործընկերության կոմիտեն քննարկել է զարգացումները օրենքի գերակայության, արդարադատության, իրավապահ, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև մարդու իրավունքների հարգանքի ոլորտներում։ ԵՄ ողջունել է առաջընթացը նշյալ ոլորտներում։ Այնուամենայնիվ, ԵՄ ընդգծել է դատական համակարգի անկախության ու արդյունավետության, կոռուպցիայի դեմ պայքարի շարունակական բարելավման կարևորությունը՝ հանրային հաստատությունների հանդեպ քաղաքացիների վստահությունը բարձրացնելու նպատակով: ԵՄ-ն ընդգծել է խտրականության բոլոր դրսևորումները վերացնելու համար հավելյալ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը և խրախուսել Հայաստանին ներգրավել քաղաքացիական հասարակությանը օրենսդրական առաջարկների վերաբերյալ հանրային քննարկումներում:

Գործընկերության կոմիտեն նաև անդրադարձել է տրանսպորտին, էներգետիկային, շրջակա միջավայրին, կլիմայական գործողություններին և աղետների ռիսկերի կառավարմանն առնչվող հարցերում արձանագրված առաջընթացին: Հայաստանը և Եվրոպական միությունը կշարունակեն Մեծամորի ատոմակայանի անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ համագործակցությունը: Կարևորելով վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը՝ Եվրոպական միությունը խրախուսել է Հայաստանին իր Ազգային մակարդակով սահմանված գործողություններում նախատեսել արտանետումների նվազեցման ավելի հավակնոտ թիրախներ:

Հանդիպումը նաև հնարավորություն է ընձեռել վերանայելու մաքսային ոլորտում և տնտեսական զարգացման ուղղությամբ համագործակցությունը: Եվրոպական միությունն ընդգծել է մաքսային ոլորտում համագործակցելու կարևորությունը՝ ՌԴ դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցները Հայաստանի տարածքի միջոցով շրջանցելու փորձերը կանխելու նպատակով: Քննարկվել է նաև բարեփոխումները զբաղվածության և սոցիալական պաշտպանության քաղաքականության ոլորտում։ Ինչ վերաբերում է կրթությանը, ապա Եվրոպական միությունը ողջունել է Հայաստանի կողմից Կրթության համապարփակ ռազմավարության ընդունումը, որն ընդգրկում է կրթության ամբողջ սպեկտրը, ինչպես նաև՝ Հայաստանի կողմից «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու վերաբերյալ համաձայնագրի վավերացումը:

Գործընկերության կոմիտեն անդրադարձել է նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությանը։ Այդ կապակցությամբ ԵՄ նշել է, որ չնայած երկխոսության մեկնարկի համար անհրաժեշտ տեխնիկական պահանջները բավարար չափով կատարված են, հարցը պահանջում է նաև քաղաքական որոշում։ Այս համատեքստում ԵՄ շարունակում է խրախուսել Հայաստանին ակտիվորեն ներգրավվել երկկողմ մակարդակով ԵՄ անդամ պետությունների հետ։

Գործընկերները քննարկել են նաև տարածաշրջանային դինամիկան և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ընթանում է գնալով ավելի բարդացող անվտանգային իրավիճակի համատեքստում: Հայկական կողմը ներկայացրել է վերջին տեղեկությունները Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ: Երկուստեք մտահոգություններ են արտահայտվել հնարավոր հումանիտար ճգնաժամի ռիսկերի կապակցությամբ: Հայաստանը և Եվրոպական միությունը ողջունել են Հայաստանում ԵՄ առաքելության հիմնումը:

Քննարկումների ընթացքում ընդգծվել է Հայաստանի կառուցողական մասնակցությունը Արևելյան գործընկերության ձևաչափին։

Հանդիպումը համանախագահել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինը»: