Քննարկումները լինում են նաև հանրային վայրերում. Արդարադատության նախարարը՝ Կարեն Անդրեասյանի հետ «թաքուն» հանդիպման մասին (տեսանյութ)
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն արձագանքել է տեսանյութին, որտեղ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող նախարարն ու այդ վարույթները քննող Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը, ըստ հրապարակման, հունիսի 23-ին երևանյան սրճարաններից մեկում հանդիպել:
Նա նշել է, որ դա գործնական հադիպում է եղել և ամեևին էլ գաղտնի չի եղել:
«Քննարկումները լինում են նաև հանրային վայրերում՝ տեսանելի հասարակությանն ու լրագրողներին»,- ասաց նա: