Դմիտրի Պեսկովը կարևոր հայտարարություններ է արել Պուտինի և ռուս-ուկրաինական պատերազմի մասին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հարցազրույցի ընթացքում կարևոր հայտարարություններ է արել, որոնք ներկայացնում ենք ստորև.
Պուտինն ունի հատուկ սանիտարահամաճարակային ռեժիմ, սակայն նախօրեին Դերբենտում նա ինքն է որոշել շփվել քաղաքացիների հետ:
Ռուսաստանի համար գլխավորը հատուկ գործողության նպատակներին հասնելն է, և դրանք կիրականանան:
Ուշակովի և Հռոմի պապի բանագնացի հետ հանդիպումից հետո կոնկրետ պայմանավորվածություններ չկան, անհրաժեշտության դեպքում երկխոսությունը կարող է շարունակվել:
Ուշակովը և Հռոմի պապի հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել հումանիտար հարցերի շուրջ՝ Ուկրաինայի իրավիճակի համատեքստում:
Պուտինը, որպես գերագույն հրամանատար, հիմնականում աշխատում է պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի ղեկավարների հետ: