Միշտ ասել եմ, որ ով ասում է՝ Արցախը մերը չէ, ինձ համար ինքը հայ չէ. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
4 հայ զոհվեց՝ պաշտպանելով իր հայրենիքը, նաև մեր բարոյականությունը։ Այս մասին երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո) հայտարարեց լրագրողների հետ զրույցում: Նա տեղեկացրեց, որ միացել է «ՀայաՔվե» նախաձեռնությանը:
«Ես միացել եմ և այս նախաձեռնող խմբի մեջ եմ, քանի որ սա նպատակ ունի մեր սերը ստուգելու մեր ինքնության հանդեպ, մեր պետականության հանդեպ։ Ես միշտ ասել եմ՝ ով ասում է՝ Արցախը մերը չէ, ինձ համար ինքը հայ չէ։ Սա ընդդեմ նախաձեռնություն չէ, այն հանուն է, հանուն մեր պետական և ազգային շահերի»,- ասաց նա:
Նախաձեռնող խմբի ստորագրահավաքը մեկնարկել է Կենտրոն վարչական շրջանում։
Մանրամասները՝ տեսանյութում