Անորակ զենք մատակարարող և պատերազմում կրած կորուստների մեղավորությունը կրող Պատրոն Դավոյին ազատ են արձակում ու ջերմ դիմավորում
Զենքի վաճառքով զբաղվող և բանակին անորակ զենք մատակարարած Դավիթ Գալստյանը՝ հանությանը հայտնի Պատրոն Դավոն, հերթական անգամ գրավի դիմաց ազատ է արձակվում: Այս անգամ նրա ազատության գինը 40 միլիոն դրամ էր:
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ հարուցված քրեական գործով մեղադրյալ Պատրոն Դավոն նախաքննական մարմնին «գործարք» է առաջարկել:
Նույն աղբյուրի համաձայն՝ Պատրոն Դավոն ասել է, որ եթե ԶՈւ-ին իր կողմից վաճառած հրթիռն անորակ է, ապա թող հետ տան իր հրթիռները, ինքը պետությանը հասցված վնասը կփոխհատուցի:
Այս հայտարարությունը մի կողմից անհեթեթ է հնչում, մյուս կողմից էլ, պատահականությամբ, թե զուգադիպությամբ, այս տեղեկատվության շրջանառվելուց հետո՝ շատ չանցած (մոտ 13-14 օր հետո), «Պատրոն Դավոն», 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:
Հիմա էլ՝ ևս 40 մլն, և Դավոն ազատության մեջ է:
Նրան ջերմագին «պաչիկներով» ու ծափողջույններով դիմավորեցին ԱԱԾ «պադվալից»:
Այստեղ անգամ էական չէ, թե ովքեր են նրան դիմավորում, պաչում կամ չեն պաչում, այլ խնդիրն այն է, որ Պատրոն Դավոն մեղադրվում է կոնկրետ հայկական բանակին անորակ, չկրակող, չպայթող զենք վաճառելու մեջ, ինչն ինքնին դավաճանությանը մասնակից դառնալ է նշանակում:
Ըստ հրապարակված մեղադրանքի՝ Դավիթ Գալստյանն «ապահովել է» բանակի մոտ 95 տոկոս զենքի պաշարը և, փաստորեն, տրամադրել «հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ»։
Ի դեպ, NEWSPRESS.am-ն այս խնդրին ավելի վաղ էր անդրադարձել, անգամ մինչև 2020 թվականի պատերազմն էինք գրել, թե ինչ սև, հանցավոր գործարքների մեջ է ներգրավված Պատրոն Դավոն՝ Դավիթ Տոնոյանի հետ միասին:
Անգամ փաստաթուղթ կա հրապարակված, որ Դավիթ Տոնոյանը, ՊՆ փոխնախարարն ու «Պատրոն Դավոն» զենք են վաճառել Սիրիայի թուրքամետ ահաբեկիչներին:

Ըստ տեղեկության՝ Պատրոն Դավիթը թուրքերին 10 մլն 500 հազար փամփուշտ է վաճառել։
Սա պարզապես կոռուպցիոն սխեմա չէ, սա կոնկրետ հանցագործություն ու դավաճանություն է: Պատրոն Դավոն, ըստ էության, պատերազմում կրած կորուստների պատասխանատվությունն ու մեղավորությունը կրողներից է: Այսինքն՝ հանցագործություն, որը պետք է պատժվի ցմահ ազատազրկմամբ, բայց նրան ազատ են արձակում ու ջերմ դիմավորում. ոչ թե պարզապես տեսարանն էր զզվելի, այլ երևույթը՝ խայտառակություն:
Արմինե Մկրտումյան