Պուտինն ինձ ասաց, որ ուկրաինական բանակը շատ ուժեղ է. Օրբան
Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից երկու-երեք շաբաթ առաջ նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին ասել է, որ ուկրաինական բանակը շատ ուժեղ է և լավ պատրաստված: Օրբանը գերմանական Bild հրատարակությանը պատմել է Պուտինի հետ իր զրույցի մասին, որը տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարին։
Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ շատ են խոսել Ուկրաինայի մասին։ ՌԴ նախագահը, մասնավորապես, նշել է, որ ուկրաինական բանակը լավ զինված է արևմտյան երկրների կողմից, իսկ ուկրաինացի զինվորները լավ պատրաստված են։
Օրբանի խոսքով՝ Պուտինն ասել է, որ եթե ռազմական հակամարտություն սկսվի, դա շատ դժվար կլինի։