Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալԱդրբեջանն արգելել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցերՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունըՔաղաքաշինության կոմիտեի աշխատակից ներկայացող կեղծ օգտահաշիվ է բացվել WhatsApp հավելվածումՄովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ ՍպերցյանըԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհՀրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՈւկրաինան Ռուսաստանի ուղղությամբ այսօր գրոհել է 800 անօդաչու թռող սարքերովԱրմավիրում իրավապահները հայտնաբերել են կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններԳերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԾիծեռնակաբերդԱճառյան փողոցի շենքերից մեկում 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhըՄեծավանում կասեցվել է պանրի ատադրամասի արտադրական գործունեության առանձին գործոռույթըԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը
Իսրայելը Փաշինյանին հիմար վիճակի մեջ դրեց. «Մոսկովսկի կոմսոմոլեց»
ՊԵԿ պաշտոնյայի անունով կեղծ օգտահաշիվ է բացվելՈւկրաինան օգնություն է խնդրել Ադրբեջանից2026-2027 ուսումնական տարում ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով. ԿԳՄՍՆԹեհրանը կկատարի ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե. Մասուդ ՓեզեշքիանՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըՊապիկյանը Ռազմական ակադեմիայում հետևել է սննդի մատուցմանն ու խոսել բնակարանային ծրագրիցԱբովյան քաղաքում «Տաշիր պիցցա»-ի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել էՀուլիսի 1-ին Երևանում խոշոր ջրանջատումներ կլինենԱՄՆ պատվիրակությունը մեկնում է Կատար՝ Իրանի հետ հակամարտությունը կարգավորելու բանակցությունների համար. ԹրամփԴադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը40 տոկոսը դեռ էմոցիաների տակ են, պրովոկացիաներ են անում, որ մանդատ չվեցնենք. Սամվել ԿարապետյանԵղբայրս կարող է հանգստանալ, կարող է անհանգստացնել՝ ինքն է որոշում. Սամվել ԿարապետյանՓաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին, շնորհակալություն հայտնել Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին«Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում»Շնորհակալ ենք Սերժ Սարգսյանին՝ հայկական շախմատի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը․ ճշտվում է՝ ով է եղել վարորդը Ադրբեջանը Հայաստանին է հանձնել մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ. Էլնուր Մամեդով
Սամվել Կարապետյանը «շատ հեշտ» է պատկերացնում Փաշինյանին հեռացնելը․ նա գաղտնի պլան ունի
Արզաքանցյանը չի կարող մոտենալ Ռոտենբերգին՝ ոչ անձամբ և ոչ էլ միջնորդավորված. անթույլատրելի է նրանց շփումը. փաստաբան. ԱզատությունՎրաստանի ՆԳ նախարարը Արփինե Սարգսյանի հրավերով կժամանի Հայաստան Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՌուսական բանակը հարձակվել է Զապորոժիեի, Խերսոնի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերի վրա. կան զոհեր և վիրավորներՏաքսիների վարորդները և գրանցված աշխատողները հունվարի մեկից կմիանան առողջապահության ապահովագրությանը (տեսանյութ)Երևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոhԱլեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներինՍնունդ, ջուր, գազ, խոնավություն. ՄԻՊ-ը հրապարակել է «Հատուկ կացարանում» հայտնաբերված խնդիրներըՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու-ստանալու դեպքերԻ՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումըԱվետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՈղբերգական դեպք Լոռիում. 8-ամյա երեխան մաhաgել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհինՍԴ-ում ընտրությունների հետ կապված գործ է քննվում, իսկ իշխող ուժն արդեն ընտրում է նոր ԱԺ նախագահի և փոխխոսնակների թեկնածուներինԻսրայելը հարվածներ է հասցրել Գազայում գտնվող Համասի ենթակառուցվածքներինԱպրիլից թոշակը բարձրացրին, հունիսից նպաստը կտրեցին
Հասարակություն

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների երեկվա հանդիպումները կառուցողական էին. ԱՄՆ պետքարտուղարություն

Պաշտոնական Վաշինգտոնը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տեղ գտած միջադեպի և զոհերի առնչությամբ՝ ցավակցություն հայտնելով բոլոր զոհվածների ընտանիքներին։ Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ ճեպազրույցին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախմանը, որի հետևանքով զոհվել են չորս հայ զինծառայողներ:

Ի պատասխան հարցի՝ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը ասել է.

«Խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում [տեղ գտած միջադեպի հետևանքով] զոհվածների առնչությամբ և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին։ Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել կողմերին՝ հասնելու այս նպատակին, և պետքարտուղար Բլինքենն անմիջականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում: Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար»:

Ըստ փոխխոսնակի` արտգործնախարարների երեկվա հանդիպումները կառուցողական էին․

«Շարունակում ենք հիմնվել այդ քննարկումների վրա՝ խաղաղ բանակցությունների շարունակականությունն ապահովելու համար: Այսպիսով, ժամանակացույցում որևէ փոփոխություն չկա… ։ Շարունակելու ենք աշխատանքներն այս ուղղությամբ»:

Արձագանքելով լրագրողների հարցերին՝ բանակցային գործընթացի հնարավոր սառեցման կամ ակտիվության նվազեցման, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի ներգրավվածության վերաբերյալ՝ Փաթելն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարն ու Լուիս Բոնոն շարունակում են ակտիվորեն ներգրավված լինել գործընթացում:

«Սա մի գործընթաց է, ուր կշարունակենք անմիջականորեն ներգրավված մնալ կողմերի արտգործնախարարների հետ: Ինչպես գիտեք, պետքարտուղարը երեկ հնարավորություն է ունեցել հանդիպել նրանց հետ՝ երկկողմ և եռակողմ [ձևաչափերով]։ Ակնկալում ենք, որ այս խաղաղ բանակցությունները կշարունակվեն»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Հրաժարվելով մանրամասներ հայտնել բանակցային գործընթացից՝ Վեդանթ Փաթելը կարևորել է Միացյալ Նահանգների դերը գործընթացում․

«… Շատ ուրախ ենք կողմերին հրավիրելու և հյուրընկալելու համար: Սա այն գործառույթն է, որ իրականացրել ենք նախորդ անգամ, երբ հյուրընկալեցինք նույն այս բանակցություններն այս տարվա սկզբին»:

Նա նաև հայտնել է, որ բանակցություններն ընթանում են ըստ նախատեսվածի՝ ժամանակցույցում առանց որևէ փոփոխության:

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը թվիթերյան գրառմամբ ևս անդրադարձել է այսօրվա միջադեպին՝ շեշտելով.

«Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստներով: Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին այս նպատակին հասնելու հարցում»,- նշել է Միլլերը: