ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանվել Ռուսաստանից և Բելառուսից. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանվել Ռուսաստանից և Բելառուսից: Այս մասին նշել է Յենս Ստոլտենբերգը՝ Վագների Բելառուս տեղափոխելու մասին խոսելիս:
«Եթե Վագներ ռազմական ընկերությունը Բելառուսում տեղակայի իր սերիական մարդասպաններին, ապա բոլոր հարևան երկրներն անկայունության ավելի մեծ վտանգի առաջ կկանգնեն»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Մոսկվային և Մինսկին հստակ ազդանշան է ուղարկվել, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դաշնակցին, ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր միլիմետրը: