Մահացել է Նորայր Իսխանյանը
Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Գերագույն խորհրդի պատգամավոր Նորայր Իսխանյանը: Ցավակցում ենք հանգուցյալի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ն:
Նորայր Իսխանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 17:00–ին, Էզրաս Հասրաթյան 9/1 հասցեում գտնվող սգո սրահում:
Հրաժեշտի վերջին արարողությունը կկայանա նույն վայրում՝ հունիսի 30-ին՝ ժամը 14:00-ին: