Սևանի ափին անօրինական դղյակ է կառուցում նոր իշխանիկների գրպանային օլիգարխը․ Նարինե Կիրակոսյան (լուսանկարներ)
«էկոլ-մեդիա» ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Սևանի ափին, «Սևանի մասին» օրենքին հակասող 1901-1903 մետր բարձության վրա, անօրինական բոլոր առումներով, դղյակ է կառուցում նոր իշխանիկների գրպանային օլիգարխի կողմից։ Շինարարությունը արվում է վերջին երկու տարվա ընթացքում։ Այսօր տեղում էինք և շինարարությունը շարունակվում էր։ Պետական ոչ մի մարմին հավուր պատշաճի չի արձագանքում լրագրողներիս նյութերին։
Լռում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը, Ընդերքի և բնապահպանության տեսչական մարմինը, «Սևան» ազգային պարկը, Գեղարքունիքի մարզպետարանը, ՀՀ կառավարությունը:
Ներսից և դրսից մերկացնելու ենք նորօրյա «բեսպրեձելշիկներին»․․․»։