Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) 40 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ կարձակվի
Հակակոռուպցոին դատարանի որոշմամբ Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) 40 միլիոն դրամ գրավ դիմաց կալանքից ազատ կարձակվի։ Այս մասին Tert.am-ին ասել է նրա փասաբան Արմեն Հարությունյանը։
Փաստաբանի խոսքերով՝ Գալստյանը դեռևս ազատության մեջ չէ։ Ազատ կարձակվի գրավը վճարելուց հետո։
Գալստյանի «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը, ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր:
Ըստ ԱԱԾ-ի՝ ընկերությունը մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։
Գալստյանը չի ընդունում մեղադրանքը։