Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Հունիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի միջև: Այս մասին գրում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Պետությունների ղեկավարները շնորհավորել են միմյանց և երկու երկրների ժողովուրդներին Գուրբանի տոնի առթիվ և փոխանցել իրենց բարեմաղթանքները։
Հեռախոսազրույցի ընթացքում վստահություն է հայտնվել, որ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ և կզարգանան բոլոր ոլորտներում:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում դաշնակցային կապերի հետագա զարգացման շուրջ։