Շվեդիան կդառնա ՆԱՏՕ անդամ. Շվեդիայի վարչապետ
Շվեդիայի իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել Հյուսիսատլանտյան դաշինքի մաս լինելուց, ասել է թագավորության վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը:
Նրա խոսքով՝ երկրի կարծիքն այս հարցում չի փոխվի, եթե նրան չհաջողվի դաշինքին միանալ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախաշեմին։
«Շվեդիան կդառնա ՆԱՏՕ անդամ։ Ոչ ոք չի կարող խոստանալ, որ դա տեղի կունենա կոնկրետ Վիլնյուսում դաշինքի հուլիսյան գագաթաժողովում կամ դրանից առաջ, անգամ եթե դա լինի մեր գերնպատակը»,- նշել է Քրիստերսոնը։