Հրթիռակոծվել է Կրամատորսկ քաղաքը. կան զոհեր և վիրավորներ
Հունիսի 27-ին ուկրաինական Կրամատորսկ քաղաքի հրետակոծության ժամանակ զոհվել է առնվազն 9 մարդ, վիրավորվել է 60-ը։ Վիրավորների թվում է Կոլումբիայի երեք քաղաքացի։ Այս մասին հայտնել է Դոնեցկի շրջանային դատախազությունը:
Նշվում է, որ հունիսի 27-ի երեկոյան ռուսական կողմը հարվածել է Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքին:
Փլատակների տակից դուրս է բերվել երեք մարդ: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: