«Երկիր Մեդիան» կրկին կլինի հանրապետական եթերում. Բագրատ Եսայան
«Երկիր Մեդիայի» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը տեղեկացրել է, որ վաղվանից հեռուստաընկերությունը կլինի հանրապետական եթերում:
«Սիրելի ընկերներ, հետևորդներ
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ վաղը հունիսի 29-ին, ուղիղ կեսգիշերին՝ ժամը 24:00-ին Երկիր Մեդիան կլինի հանրապետական եթերում։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեզ կարող եք հետևել ձեր հեռուստացույցերի 7-րդ ալիքով»: