Ադրբեջանական կողմը հայտնել է վիրավորի մասին
Աղդամի (Ակնա) զինդատախազությունը տեղեկություն է ստացել, որ իբրև թե հայկական կողմի «հրետակոծության» հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի ՊՆ N-րդ զորամասի զինծառայող Ալի Բեքիրովը։ Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Փաստի առթիվ Աղդամի շրջանի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ ՔՕ 29120.2.12 հոդվածի հատկանիշներով:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։