Մի՞թե Ադրբեջանի նավթն ավելի հզոր է, քան 120 000 մարդու կյանքը. Խաչատրյանը՝ ՄԱԿ-ին (տեսանյութ)
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «SOS Artsakh» կարգախոսով 24-ժամյա նստացույցն ավարտվեց ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել այսօր՝ հունիսի 28-ին, ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված 4 զինծառայողի հիշատակը։
Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ ոչ մի զինվոր չի զոհվել հանուն ոչնչի, նրանք զոհվել են, որպեսզի Արցախը մնա հայկական, հայերը կարողանան ապրել իրենց հայրենիքում, կերտել իրենց պետականությունը։
Ապա, դիմելով ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, պատգամավորը հայտարարեց, որ տասնյակ պետություններ են ստեղծվել՝ իրացնելով ազգերի ազատ ինքորոշման և իրավահավասարության իրավունքը, որի հիման վրա է դրված նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը։
«Ինչո՞վ է Արցախի ժողովուրդը պակաս մյուս ժողովուրդներից, որոնք այդ իրավունքներն իրացնելով պետություն են ստեղծել։ Մի՞թե Ադրբեջանի նավթն ավելի հզոր է, քան 120.000 մարդու կյանքը»,- իր հարցն ուղղեց ՄԱԿ-ի ներկայացուցչությանը Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում