Մինչ երևանցիների՝ մայթով հանգիստ քայլերը վերածվել է «կողքերս նայեմ, վրաերթի չենթարկվեմ»-ի, Փարիզը հերթական քայլն է անում՝ մայթերը վերադարձնելու հետիոտնին. ավագանու անդամ
Մինչ երևանցիների՝ մայթով հանգիստ քայլերը վերածվել է «կողքերս նայեմ, վրաերթի չենթարկվեմ»֊ի, Փարիզը հերթական քայլն է անում՝ մայթերը վերադարձնելու հետիոտնի անվտանգ ճեմելուն ուղղված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ կիսվելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրապարակմամբ:
Մայթերի վրա չեն լինի հեծանիվների համար ուղիներ: Մայթը միայն հետիոտնի համար կլինի:
Այս մասին հայտնել է քաղաքապետ Իդալգոն:
Հիշեցնեմ, որ ավելի վաղ քաղաքային հանրաքվեով որոշում կայացվեց արգելել ինքնագլորներ վարելը Փարիզի մայթերին:
