«Շարունակաբար կորուստներ են ունենալու, եթե չդադարեցնենք այս կործանարար անկումը, էթնիկ զտման վտանգի, ցեղասպանության վտանգի անկումը». Կրպեյան (տեսանյութ)
Մինչ մենք նստացույց էինք իրականացնում, ադրբեջանական ահաբեկչական բռնապետության հերթական ահաբեկչական հարձակման արդյունքում Արցախում ունենք 4 զոհ: Այս մասին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, ով մասնակցում էր ՀՅԴ-ի կազմակերպած 24-ժամյա նստացույցին՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։
Նա զոհվածների ընտանիքներին ցավակցեց զոհվածների հարազատներին ու նշեց, որ ցավը բոլորինս է:
«Մենք շարունակաբար կորուստներ ենք ունենալու, եթե չդադարեցնենք այս կործանարար անկումը, էթնիկ զտման վտանգի, ցեղասպանության վտանգի անկումը»,- ասաց Կրպեյանը։
Նա նշեց, որ Արցախի հարցը սակարկման առարկա չի կարող լինել:
Մանրամասները՝ տեսանյութում