Չինաստանը չի բացառում Ուկրաինային աջակցել տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում
Չինաստանը չի բացառում Ուկրաինային աջակցելը 1991 թվականի սահմաններին համապատասխան տարածքային ամբողջականությունը վերականգնելու իր ձգտումներում,- ասել է ԵՄ-ում Չինաստանի դեսպան Ֆու Կոնգը։
Al Jazeera-ին տված հարցազրույցում Ֆու Կոնգն ասել է, որ պատճառ չի տեսնում, թե ինչու Չինաստանը չի կարողանա աջակցել այս նախաձեռնությանը:
«Մենք հարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։ Ուստի, երբ Չինաստանը հարաբերություններ հաստատեց նախկին Խորհրդային Միության երկրների հետ, մենք համաձայնեցինք դա անել։ Բայց ինչպես ասացի, դրանք պատմական հարցեր են, որոնք պետք է քննարկեն և լուծեն Ռուսաստանը և Ուկրաինան, և մենք սրա օգտին ենք հանդես գալիս»,- ասաց նա։