Ռուս բարձրաստիճան գեներալը նախապես տեղյակ է եղել ապստամբություն կազմակերպելու Պրիգոժինի ծրագրերի մասին. New York Times
Ռուս բարձրաստիճան գեներալը նախապես տեղյակ է եղել ապստամբություն կազմակերպելու Պրիգոժինի ծրագրերի մասին:
Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին:
Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ փորձում են պարզել, թե արդյոք Պրիգոժինին օգնել է ռուսական զորքերի միավորված խմբի հրամանատարի տեղակալ գեներալ Սերգեյ Սուրովիկինը։
Հրապարակման զրուցակիցների հայտարարությունների համաձայն, կան նշաններ, որ այլ ռուս գեներալներ կարող են աջակցել Պրիգոժինի՝ ուժով ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարությունը փոխելու փորձին։ Ենթադրվում է, որ Պրիգոժինը չէր սկսի ապստամբությունը, եթե չհավատար, որ աջակցություն ունի։
Ապստամբության ժամանակ Սուրովիկինը հրապարակավ կոչ արեց Wagner-ին դադարեցնել իր գործունեությունը։
