Ֆրանսիայում գիշերը անկարգության ցույցեր են տեղի ունեցել
Ֆրանսիական Նանտում և Փարիզի այլ արվարձաններում գիշերը անկարգություններ են սկսվել ոստիկանների կողմից 17-ամյա դեռահասի սպանությունից հետո։
Մահվանից առաջ մահացածը դիմադրություն է ցույց տվել իրավապահներին, գրում են լրատվամիջոցները։ Սպան կալանավորվել է և սպասում է չկանխամտածված սպանության մեղադրանքին։
Ցուցարարները հրկիզել են բարիկադներ, մեքենաներ, աղբամաններ: Ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով։
Մարզ են ուղարկվել ոստիկանական լրացուցիչ ուժեր։ Հաղորդվում է առնվազն ինը ձերբակալվածի և մեկ վիրավոր ցուցարարի մասին։