Պրիգոժինի ինքնաթիռը Բելառուսից մեկնել է Ռուսաստան
Եվգենի Պրիգոժինի բիզնես դասի ինքնաթիռը հեռացել է Մաչուլիշչիից ժամը 22:39-ին:
Embraer Legacy 600-ը օդ է բարձրացել Մաչուլիշչիի ռազմական օդանավակայանից և շարժվում է դեպի Ռուսաստան,- գրում են բելառուսական լրատվամիջոցները:
Մաչուլիշչիից օդ է բարձրացել նաև երկրորդ բիզնես դասի RA-02878 ինքնաթիռը, որը երեկ առավոտյան ժամանել էր Մաչուլիշչի։