Բայդենը պատկանում է Չինաստանին. Թրամփ
Չինաստանն ամբողջությամբ վերահսկում է Ջո Բայդենին: Այս մասին նշել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա նշել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը չի արձագանքում Կուբայում Չինաստանի գործունեության մասին հաղորդագրություններին՝ դա կապելով ԱՄՆ ներկայիս նախագահի ընտանիքի կողմից չինական ընկերություններից ենթադրյալ գումարներ ստանալու հետ։
«Ջո Բայդենը փոխզիջման գնացող նախագահ է»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Նյու Հեմփշիրում տեղի ունեցած միջոցառման ժամանակ:
«Չինաստանը գիտի, թե որքան փոխզիջումային է նա: Նրանք լիովին վերահսկում են նրան: Բայդենը պատկանում է Չինաստանին»,- հավելել է Թրամփը: