Լուկաշենկոն իրեն և Պուտինին անվանել է «հեռացող քաղաքական գործիչների սերունդ»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը և իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը «հեռացող քաղաքական գործիչների» սերնդի ներկայացուցիչներ են։ Բելառուսի ղեկավարի խոսքերը մեջբերում է BelTA-ն։
Խոսելով Պրիգոժինի և Վագների ապստամբության հետ կապված իրավիճակի հանգուցալուծման մասին՝ Լուկաշենկոն նշել է, որ և՛ ինքը, և՛ Պուտինը արել են «այն ամենն, ինչ պետք է անեին»։
Նրա խոսքով՝ ինքն ու իր ռուս գործընկերը շարունակում են իրենց գործն անել՝ «առանց հավակնությունների»։