Հայտնի է Իսպանիայի 2015թ.-ի լավագույն մարզիկի անունը
Իսպանիայի 2015թ.-ի լավագույն մարզիկ է ճանաչվել Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար կիսապաշտպան Անդրես Ինյեստան: Այդ մասին տեղեկացնում է Marca-ն:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկել են իր օգտին:
«Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր քվեարկել են իմ օգտին և այս մրցանակը նվիրում եմ նրանց, ովքեր հավատացել և իմ կողքին են եղել: Մրցանակը վկայում է գերազանց կատարած աշխատանքի մասին: Գերազանց տարի էր: Շատ բարդ է հաղթել և կրկնել հաջողությունները: Մենք աշխատում ենք նորանոր հաղթանակների նվաճման ուղղությանբ»,- Marca-ն մեջբերում է Անդրեսի խոսքերը: