Մոլդովան պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ-ից
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից դուրս գալու գործընթացն արդեն սկսվել է և պետք է ավարտվի մեկ ամսվա ընթացքում, հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։
Նրա խոսքով, կառավարությունն ու ԱԳՆ-ն վերլուծում են ԱՊՀ շրջանակներում Մոլդովայի ստորագրած բոլոր համաձայնագրերը, քննարկում են ԱՊՀ առանձին պետությունների հետ երկկողմ պայմանագրեր կնքելու հնարավորությունը։
Գրոսուն նշել է, որ ԱՊՀ-ին անդամակցության 30 տարին Մոլդովային ոչ մի օգուտ չի բերել, այլ միայն սպառնացել է նրա անկախությանը և ինքնիշխանությանը։