Մեկ ամսում Ուկրաինան կորցրել են 259 տանկ և 780 զրահամեքենա. Պուտին
Հունիսի սկզբից Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 259 տանկ և 780 զրահամեքենա:
Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Միայն Օրեխովսկու ուղղությամբ, որը հակառակորդը համարում է հարձակման հիմնական ուղղությունը, վերջին յոթ օրվա ընթացքում հակառակորդը կորցրել է 280 միավոր տեխնիկա»,-նշել է նա: