Մի երկու անգամ մտքովս անցել է, բայց եթե խաղ կար՝ ես էդ խաղին հաստատ չեմ մասնակցել․ Փաշինյանը՝ հեղափոխության մասին (տեսանյութ)
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Դավիթ Սանասարյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին․ «Ձեր մտքում հարց անցե՞լ է, որ, ինչպես ասում եք, «կաբինետ չմտած՝ արդեն հայտարարում էին, որ հողերը տալիս է», կարո՞ղ է իրենք օգտվեցին պահից, ավելի հեշտ զիջեցին իշխանությունը, գիտեին՝ ինչ է գալու իրենց գլխին»։
Փաշինյանը ծիծաղեց․ «Անկեղծ ասեմ՝ մտքովս նման բան մի երկու անգամ անցել է։ Ասում են՝ խաղ կար, բայց եթե խաղ կար՝ ես էդ խաղին հաստատ չեմ մասնակցել»,- ասաց նա։