Եթե ինչ-որ մեկը հավատում է, որ Պուտինին կարող են փոխարինել, ապա նա չի հասկանում ռուս ժողովրդին. Օրբան
Եթե ինչ-որ մեկը հավատում է, որ Պուտինին կարող են փոխարինել, ապա նա չի հասկանում ռուս ժողովրդին և Ռուսաստանի իշխանություններին:
Այս մասին նշել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Bild-ին տված հարցազրույցում:
Բացի այդ, Օրբանը Ռուսաստանի Դաշնությունում ապստամբությունը չի համարում նախագահի թուլություն:
«Հեղաշրջման փորձը կարող է թուլության նշան լինել... Բայց քանի որ իրավիճակը կարգավորվեց 24 ժամում, սա ակնհայտ ուժի նշան է»,- նշել է նա: