Պուտինը Շոյգուին չի հեռացնի ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից. ISW
Պուտինը, ամենայն հավանականությամբ, Շոյգուին չի հեռացնի ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից, քանի որ դա նման կլինի Պրիգոժինի պահանջը կատարելուն: Այս մասին նշված է պատերազմի ուսումնասիրության Ամերիկյան ինստիտուտի (ISW) զեկույցում:
Ինստիտուտի վերլուծաբանները նշում են, որ Պուտինին իր հավատարմությունը համոզելու Պրիգոժինի ջանքերն ակնհայտորեն ձախողվեցին, քանի որ Պուտինը զինված ապստամբությունը որակեց որպես շանտաժի փորձ և Պրիգոժինի հայտարարությունից հետո դրա կազմակերպիչներին դատապարտեց որպես դավաճանների։
Պուտինի կողմից շանտաժ բառի օգտագործումը հուշում է, որ Պրիգոժինը փորձում էր ստիպել Պուտինին ընդունել իր պահանջները, այլ ոչ թե մտադիր էր ուղղակիորեն հարձակվել Կրեմլի վրա:
Կրեմլը, ամենայն հավանականությամբ, փորձում է ազդանշան տալ, որ Շոյգուն առայժմ կպահպանի իր պաշտոնը, և որ Պուտինը չի ընդունի Պրիգոժինի շանտաժը»,- ասվում է զեկույցում։