Կինս 10-15 րոպեով քաղաքավարական այց է կատարել բունկերի հրամկազմին. Փաշինյան (տեսանյութ)
Կնոջս հետ կապված պատմությունը հետևյալն է: Աննա Հակոբյանի՝ բունկերում գտնվելու մասին խոսելիս, այսպես սկսեց իր պատմությունը Նիկոլ Փաշինյանը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում։
«Կինս ինձ ասել է՝ էնտեղ պատերազմ է, ես չեմ կարող հանգիստ նստել, գոնե գնամ մի օգնություն ցույց տալու խնդիր կլինի, չգիտեմ․․․ և այլն, և այլն»,- ասաց Փաշինյանը։
Նա նկատեց, որ այդ օրերին Ստեփանակերտը շատ ընտանիքներ ու կանայք էին լքել, ու իր կնոջ այնտեղ լինելու էությունն այն էր, որ իրենց ներկայությունն ապահովեն։ Փաշինյանը պատմեց, որ երբ իր կինը հանդիպել է Արցախի ղեկավարությանը, վերջիններս առաջարկել են՝ գոնե 10 րոպեով գնալ դիրքեր, որ հրամանատարական կազմը տեսնի, որ վարչապետի կինը գտնվում է Ստեփանակերտում։
«Առաջարկ է եղել 15 րոպեով գնալ քաղաքավարական այց անել հրամկազմին։ Էդ քաղաքավարական այցը եղել է, գնացել, բարևել է, 10-15 րոպե էնտեղ է եղել ու դուրս է եկել»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում