Ռուս զինվորականները փաստացի կանգնեցրին քաղաքացիական պատերազմը. Պուտինը շնորհակալություն է հայտնել նրանց
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորականներին ուղղված կոչում, մասնավորապես, նշել է.
Ուժայինների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը որոշիչ դեր խաղացին ապստամբությունը ճնշելու գործում.
Ռուսաստանի Դաշնության զինվորականները, երկրի համար դժվարին ժամին, կանգնեցին անկարգությունների ճանապարհին, որի հետևանքը կլիներ քաոսը և փաստացի դադարեցրին քաղաքացիական պատերազմը:
Ապստամբության ժամանակ զոհված օդաչուները պատվով կատարեցին իրենց պարտականությունը:
Ուժային կառույցներն ապահովում էին կարևոր օբյեկտների անվտանգությունը, զինվորականների թիկունքի ամրությունը։ Արագ և ճշգրիտ աշխատանքը թույլ տվեց կանխել խաղաղ բնակչության շրջանում զոհերը։