Պուտինը բարձր է գնահատել Լուկաշենկոյի ջանքերը խնդրի կարգավորման ուղղությամբ. Պեսկով
Կրեմլը հույս ունի, որ համաձայնագրի բոլոր կողմերը զինված ապստամբության փորձից հետո անկասկած կկատարեն իրենց խոստումները, ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Պուտինը բարձր է գնահատել Լուկաշենկոյի ջանքերը խնդրի կարգավորման ուղղությամբ։
Նա նաև ասել է, որ վերջին իրադարձությունները ցույց են տվել Ռուսաստանի նախագահի շուրջ հասարակության, քաղաքական ուժերի և զինվորականների համախմբվածության բարձր մակարդակ։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու համար նախադրյալներ չկան, Արևմուտքը և Կիևը լիովին բացառում են նման հնարավորությունը։
Պեսկովը հերքում է, որ զինված ապստամբության փորձից հետո Ռուսաստանի կառավարության և Պուտինի դիրքերը սասանվել են: