Ես նոյեմբերի 9-ից հետո եմ իմացել՝ որդիս որտեղ է․ արդեն վերադարձել էր, տանն էր․ Փաշինյանը ստո՞ւմ է (լուսանկարներ, տեսանյութ)
Գաղափար չեմ ունեցել, թե իմ որդին պատերազմի ժամանակ որտեղ է, չեմ հետաքրքրվել։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում այդ մասին վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա պնդմամբ` Աշոտը «հրաշքով է» փրկվել, քանի որ նրա ջոկատի տղաներից 21-ը զոհվել են։
«Երբ հրթիռները կրակելիս են եղել, Աշոտն ու մի զինվոր, անունը չեմ նշում, իրար փաթաթվել ու գետնին պառկել են։ Այդ տղան զոհվել է, բայց հո բեկորը չէ՞ր կարող ընտրել, թե վարչապետի տղան որն է, ու Աշոտը ողջ մնար»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ Աշոտի մասին նոյեմբերի 9-ից հետո է իմացել, երբ նա արդեն տանն էր։
Մանրամասները՝ տեսանյութում
Նշենք, որ պատերազմի ընթացքում արդեն իսկ լուսանկարներ էին տարածվում, որտեղ Աշոտ Փաշինյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս Աննա Հակոբյանի հետ էր ու բնավ էլ ոչ ռազմի դաշտում:

