Բելառուսի հետ սահմանին դիեր կան. Լուկաշենկո
Բելառուսի հետ սահմանին դիեր կան, անօդաչու սարքերի հարվածներ, գրեթե ամենօրյա սադրանքներ են տեղի ունենում: Այս մասին նշել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Այսօր մենք հստակ տեսնում ենք ՆԱՏՕ-ի ընդլայնման նոր ալիք և տարածաշրջանում դաշինքի անդամ երկրների ներուժի աննախադեպ կուտակում, այդ թվում՝ մեր սահմանների անմիջական հարևանությամբ։
«Նրանք փորձում են մեզ մոլորեցնել հավաքական Արևմուտքի իրական ծրագրերի և մտադրությունների մասին։ Ցավոք սրտի, խաղաղ բանակցությունների միջոցով իրավիճակը կարգավորելու մեր փորձերն այժմ այնտեղ անվանում են դիվանագիտական իմիտացիա,-նշել է Լուկաշենկոն»: