Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվել է պահնորդական ընկերության աշխատակցի դին
Այսօր՝ հունիսի 27-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի։
Նոր Հաճնի կարջի վրա պարեկներն ու Ոստիկանության Աբովյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, վարոդական իրավունքի վկայական, բանկային քարտեր, նոթատետր և գլխարկ։
Կան կասկածներ, որ այդ ամենը պատկանել է մահացածին, ով նշված իրերը թողել է կամրջի վրա և իրեն ցած նետել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածն աշխատում է Armobil Security Service ընկերությունում։ Ու նշված ընկերության տարբերանշանով նրա հագին ծառայողական վերնաշապիկ է եղել։