Որ իրողությունն ասեի, բա հետո՞. ո՞րն էր լինելու դրա հետևանքը կամ դրա արդյունքը. Փաշինյան (տեսանյութ)
2018-2019 թվականներին իմ նպատակն էր հասկանալ բանակցային գործընթացը՝ իր բոլոր խնդիրներով և հնարավորություններով։ Այս մասին այսօր քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ուրիշ բան է տեսնել իրողությունը և ուրիշ բան է ներդաշնակվել այդ իրողության հետ, համաձայնվել այդ իրողության հետ, կամ այդ իրողությունը որդեգրել որպես քաղաքականություն։ Ես այսօր էլ այդ իրողության հետ ներդաշնակ չեմ, բայց եկել եմ այն եզրակացությանը, որ այս ամենի մասին պետք է բարձրաձայնվի, ես վստահ չեմ, որ քննիչ հանձնաժողովը չլիներ, ես այս մասին այսպիսի համապարփակությամբ կխոսեի»,- ասաց նա: