Միայն կոչերը բավարար չեն, պետք է կատարել պարտավորությունները. ակցիայի մասնակցիները ՌԴ դեսպանատան դիմաց են (տեսանյութ)
Ժամը 08։30-ից՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կողմից կազմակերպված 24-ժամյա նստացույցը։
Ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատան դիմաց հիշեցրին, որ ՌԴ-ն նոյեմբերի 9-ի հուշագրով պարտավորվել է պահպանելու կապը՝ Արցախի և Հայաստանի միջև, սակայն այսօր Արցախը լրջագույն սպառնալիքի առաջ է. 120000 քաղաքացի ցեղասպանման առաջ է:
«Միայն կոչերը բավարար չեն, պետք է կատարել պարտավորությունները: Գործուն քայլերը միայն կարող են ազդել Ադրբեջանի որոշումների վրա»,- ասացին ակցիայի մասնակիցները և հավելեցին, որ 24 ժամ լինելու են դեսպանատների մոտ:
Մանրամասները՝ տեսանյութում