Պետքարտուղարություն. Պուտինին ուղղակիորեն մարտահրավեր են նետում
Իրավիճակը Ռուսաստանում շարունակում է դինամիկ մնալ հեղաշրջման փորձից օրեր անց, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ հավելելով, որ ինքը որևէ լուր չունի Վագների ղեկավար Եվգենի Պրիգոժինի գտնվելու վայրի վերաբերյալ։
«Անշուշտ նոր բան է տեսնել, որ նախագահ Պուտինի հեղինակությունն ուղղակիորեն վիճարկվում է: Սա նորություն է, երբ Եվգենի Պրիգոժինն ուղղակիորեն կասկածի տակ է դնում այս պատերազմի իրականությունը և նշում, որ պատերազմն իրականում ստի վրա է դրվել»,- ասել է Միլլերը։