Լուկաշենկոն Պուտինի և Պրիգոժինի հակամարտությունում ոչ թե միջնորդ էր, այլ փոստատար. Տիխանովսկայա
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Տիխանովսկայան կարծում է, որ Լուկաշենկոն Պուտինի և Պրիգոժինի հակամարտությունում ոչ թե միջնորդ էր, այլ փոստատար:
Տիխանովսկայան BBC-ի համաշխարհային ծառայությանը տված հարցազրույցում առաջարկել է չուռճացնել Բելառուսի նախագահի դերը Պրիգոժինի ապստամբության խաղաղ ավարտի մեջ։
Նրա խոսքերով, Լուկաշենկոն «Աշխարհը տեսավ, որ Պուտինը ամենակարող չէ, այդքան էլ ուժեղ չէ: Իսկ թույլ Պուտին նշանակում է թույլ Լուկաշենկո»,- կարծում է նա։
Վագների ներկայությունը իր հայրենիքում կհանգեցնի էլ ավելի անկայունության երկրում, որտեղ արդեն կան 5000-անոց ռուսական կանոնավոր զորքեր, ասել է Տիխանովսկայան։