«SOS Artsakh». ՀՅԴ-ն 24- ժամյա նստացույց կիրականացնի ՀՀ-ում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց (տեսանյութ)
Հունիսի 27-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24-ժամյա նստացույցեր ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։
«SOS Artsakh»․ 24 ժամյա նստացույց ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։
Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։ Նստացույցերի նպատակը Արցախում տիրող իրավիճակի վրա միջազգային հանրության ուշադրությունը սևեռելը և ապօրինի շրջափակման հաղթահարման ուղղությամբ անհապաղ գործողություններ ձեռնարկելու պահանջը լսելի դարձնելն է»,- նշում են ՀՅԴ-ից։
Նստացույցերը կմեկնարկեն առավոտյան 08։30-ից։