Կան ՔՊ-ականներ, ում եթե, Աստված մի արասցե, մի բան պատահի, կգնամ և՛ հոգեհանգստին, և՛ հուղարկավորությանը․ Թովմասյան
Ես երբեք Վիգեն Խաչատրյանի հետ չեմ ունեցել մտերիմ հարաբերություններ։ Դա իմ անձնական որոշումն է՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ նրա հուղարկավարությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը, երբ վերջիններս նկատեցին, որ իշխանության ներկայացուցիչները վրդովված էին այն բանից, որ ընդդիմությունը չի մասնակցել Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին։
«Ես, սովորաբար, գնում եմ մարդկանց հոգեհանգստի արարողություններին կամ թաղումներին, որոնց ճանաչում եմ կա՛մ մտերիմ եմ, կա՛մ ընտանիքի անդամների հետ ունեմ մտերիմ հարաբերություններ»,- ասաց պատգամավորը և հավելեց․ «Ասեմ, ի դեպ, կան ՔՊ-ականներ, Աստված մի արասցե, եթե մի բան պատահի իրենց հետ, կգնամ երկու առիթին էլ՝ և՛ հոգեհանգստին, և՛ հուղարկավորությանը։ Բայց սա չի կարելի դարձնել քաղաքական թիվ մեկ առարկա»։
Նա նկատեց, որ օրակարկում ավելի լուրջ խնդիրներ կան։
«Մենք ունենք լրջագույն խնդիրներ Հայաստանի սահմանին, որտեղ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են, ունենք խնդիր միջազգային հանրության հետ աշխատանքում, անընդհատ տեղեկացնենք, թե ինչ է կատարվում մեր երկրի շուրջ, ՀՀ սուվերեն տարածքը վտանգված է»,- ասաց պատգամավորը։