Արխանգելսկում ուղևորն ավտոբուսի շարժման ընթացքում թռել է (տեսանյութ)
Արխանգելսկում ուղևորը որոշել է չսպասել ավտոբուսի կանգառին և, շարժման ընթացքում, թռել է։ Այս մասին հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքներն ու տեղեկացնում, որ այժմ նրան երկար ապաքինում է սպասվում։
Աղբյուրների փոխանցմամբ, ուղևորը կենսուրախ տրամադրության մեջ է եղել և որոշել է շտապ իջնել մեքենայից։
Ավտոբուսի վարորդը, նշել է, որ ինքը փակել է դռներն ու չի նկատել, որ դրանք չեն աշխատում։ Նա նույնպես չի նկատել ընկած տղային՝ ուղևորներից ոչ ոք նրան չի ասել այդ մասին։ Սակայն ցատկից անմիջապես հետո դռները ինչ-որ ձևով փակվել են։
Տուժածը կոտրվածքներով հոսպիտալացվել է։