«Վիգեն, քո երեխաները ամաչելու են քո համար»...այս մարգարեական խոսքերը 1996-ին ասել է Պարույր Հայրիկյանը. Նարեկ Մալյանը հիշեցնում է
Շատերը երևի չեն հիշի, բայց ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորներին ծեծելու պրակտիկան հիմնադրել է Վիգեն Խաչատրյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մալյանը:
««Վիգեն, քո երեխաները ամաչելու են քո համար...»
Այս մարգարեական խոսքերը 1996 թվականի սեպտեմբերի 26-ին ԱԺ դահլիճում ամբիոնից Վիգեն Խաչատրյանին ասեց Պարույր Հայրիկյանը:
Հիշեցնեմ, որ այդ օրը Հայաստանում հիմնադրվեց ԱԺ-ում ընդդիմադիրներին ծեծելու պրակտիկան: Վիգեն Խաչատրյանը նիստի ժամանակ ոգևորված հարձակվում և ծեծում էր ընդդիմադիր Պարույր Հայրիկյանին և Շավարշ Քոչարյանին:
Սա որպես զուտ հիշեցում, թե ով էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ...»: